17:48 , 4 հուլիս, 2017«Վտանգավոր երևույթների ինտենսիվության մակարդակը դեղին է ՝ եղանակը պոտենցիալ վտանգավոր է»,- ասվում է օդերևութաբանական կենտրոնի հայտարարության մեջ:
Համաձայն հրապարակված տվյալների՝ Մոսկվայում հուլիսի 5-ին սպասվում է ուժեղ քամի, հորդառատ անձրևներ ու ամպրոպ:
Վտանգավոր բնական երևույթներն ունեն չորս մակարդակ՝ կանաչ, դեղին, նարնջագույն և կարմիր: Կանաչ մակարդակի դեպքում եղանակային պայմանները վտանգ չեն ներկայացնում և դրա մասին հայտարարության անհրաժեշտություն չկա: Կարմիր մակարդակը ենթադրում է խոշոր ավերածություններ ու աղետներ: