16:54 , 4 հուլիս, 2017«Դա պլանավորվում է որպես լիարժեք «նստած» հանդիպում»,- պարզաբանել է նա: Քսանի խմբի գագաթնաժողովում շփումները կդառնան Պուտինի եւ Թրամփի առաջին անձնական հանդիպումը:
Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ այդ հանդիպումն «իրոք կարեւոր է, դրան բոլորն են սպասում»: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ կայացել են Պուտինի եւ Թրափի մի քանի հեռախոսազրույցներ, ինչը «բավական չէ», քանի որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները գտնվում են «գործնականում զրոյի վրա»: Նրա խոսքով՝ եւ միջազգային կայունության եւ անվտանգության ապահովման համար հանդիպումն առաջնահերթ նշանակություն կունենա: