Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է Մեսսիին համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ


12:50 , 4 հուլիս, 2017

Armsport.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով այժմ աշխատում է անգլիական «Մանչեսթեր Սիթիում», հերթական անգամ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում երբևիցե տեսել եմ: Նրան լավագույն չի դարձնում այն, ինչ նա անում է դաշտում, այլ այդ ամենն անելու հեշտությունը:

Մեծագույն է համարվում ոչ թե այն, ով շրջանցում է 3-4 մրցակցի, այլ այն, ով դա անում է մյուսներից լավ: Հեշտ և միշտ լավ: Մեսսին երբեք չի սխալվում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «LEsportiu»-ն: