Հրանտ Մովսիսյան. «Մեր երիտասարդությունն է մեր վաղվա օրը»


19:01 , 2 ապրիլ, 2013

Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը նոր տեսահոլովակ է նկարահանում: Երգը կոչվում է «Լավ քաղաք»: Երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերինը` Ավետ Բարսեղյանը:

«Երգը կատարում են երգի պետական թատրոնի երեխաները»: ArmStar.am-ի հետ զրույցում ռեժիսորը պարզաբանեց նաև, որ տեսահոլովակի նկարահանումը եղել է SHARM ընկերության պատվերով, նրանց միջնորդությամբ. «Տեսահոլովակի պրեմիերան նախատեսում ենք ապրիլի 5-ից ոչ ուշ»: Ռեժիսորն ավելացրեց նաև, որ գարուն է, իսկ գարնանը լավ գործեր պետք է շատ պետք անել:

Տեսահոլովակում ներկայացված է Երևան քաղաքը: «Քաղաքն ունի մարդիկ, ունի դեմքեր, ունի ճարտարապետություն, թատրոն, կինո, ունի սպորտ…: Այս ամենը որպես մի ամբողջություն ներկայացված է տեսահոլովակում»:  Հրանտ Մովսիսյանը նշեց նաև, որ տեսահոլովակում վերոնշյալ քաղաքի՝  հանրությանը հայտնի  դեմքերից ոչ ոք չի նկարահանվել: «“Տեսահոլովակում մեր երիտասարդությունն է, քանի որ նրանք են մեր վաղվա օրը»:

Հրանտ Մովսիսյանի հետ զրույցի արդյունքում հետևություն արեցինք, որ մեր քաղաքը «Լավ քաղաք» է ոչ թե իր հայտնի դեմքերով, այլ երիտասարդ, կյանքով լեցուն ու հուսալի մարդկանցով, ում հետ կարելի է կապել մեր վաղվա օրը:

Զրուցեց՝  Աշխեն Մնացականյանը