Կրեմլում տեղի է ունեցել ՌԴ-ի և Չինաստանի նախագահների հանդիպումը


23:00 , 3 հուլիս, 2017
168.am-ը գրում է.
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Նշվում է, որ հանդիպումից հետո նախատեսված է ոչ պաշտոնական ճաշ նախագահների մասնակցությամբ: Սի Ծինփինը երկօրյա պետական այցով հուլիսի 4-ին ժամանել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: