22:08 , 3 հուլիս, 2017«Ամենամեծ ցավը լեզուն է: Երկրորդն այն է, որ պետք է հայրենիքի հետ կապն ուժեղացնել, քանի որ, եթե հայրենիքը տեսնում են, հայրենիքը շոշափում են, տրորում են հայրենի հողը, նրանք արդեն հայ են մեծանում»,-ասաց Հակոբյանը:
Նախարարը նկատեց՝ աշխարհում ժողովուրդների համահարթեցման գործընթացը բավականին արագացել է, և ամեն բան պետք է անել դիմակայելու համար: Նա ամենախնդրահարույց երկիրը չառանձնացրեց՝ մատնացույց անելով, որ լեզվի պահպանման խնդիր առկա է և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում, և՛ Լատինական Ամերիկայի երկրներում:
Հարցին՝ հայկական դպրոցների սակավությո՞ւնն է պատճառը, որ սփյուռքում հայոց լեզուն կիրառությունից դուրս է գալիս, Հակոբյանը պատասխանեց. «Քիչ չեն՝ 1004 դպրոց ունենք, բայց բոլորը չեն հաճախում: Մյուս կողմից խնդիրն այն է, որ մեծանում են մի միջավայրում, որտեղ հայեր գրեթե չկան: Երիտասարդները, որոնք բավականին լավ կարիերա են ունենում, բարձր հաջողությունների են հասնում, նրանք շատ արագ ուծացվում կամ հեռանում են հայկական միջավայրից: Մեր խնդիրը նրանց հայկական միջավայր վերադարձնելն է»: