Պուգաչովան վճարել է 5 միլիոն ռուբլի և նիհարել 25 կգ


17:07 , 2 ապրիլ, 2013

Ռուսական որոշ ԶԼՄ-ներ հրապարակել են պլաստիկ վիրաբույժների սենսացիոն հայտարարությունը` Ալլա Պուգաչովայի անհավանական նիհարելու մասին:

Փորձագետների կարծիքով, 63-ամյա Պրիմադոննան այսքան կարճ ժամանակահատվածում չէր կարող կորցնել 25 կիլոգրամ` հնդկացորեն ուտելու շնորհիվ: Նրան օգնել են նիհարել պլաստիկ վիրաբույժները` վճարված 5 միլիոն ռուբլու դիմաց:

Պուգաչովայի արտաքինը վերջերս անընդհատ քննարկվում է: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ նրա դեմքին արված ներարկումները հակառակ արդյունք են տվել և երիտասարդացնելու փոխարեն այլանդակել այն: