Տղան պահեց իր՝ 20 տարի առաջ մանկապարտեզում տված խոստումը. տեսեք այս զույգին այսօր (Photo)


19:42 , 3 հուլիս, 2017

Այս սիրո հուզիչ պատմությունը մեզ է հասել ԱՄՆ Արիզոնա նահանգից, որտեղ սիրահար զույգն օրինականացրել է իրենց հարաբերությունները. ի դեպ, տղան պահել էր իր 20 տարի առաջ, մանկապարտեզում տված խոստումը: Մեթ Գրոդսկին և Լաուրա Շիլը ծանոթացել են մանկապարտեզում, և հենց այդ ժամանակ Մեթն ասել է, որ երբ մեծանա, կամուսնանա նրա հետ: Իհարկե, մեծահասակները ժպիտով էին նայում այդ ամենին, սակայն տղան չստեց: Մանկապարտեզից հետո երեխաների ճանապարհները բաժանվեցին, բայց դպրոցական բարձր դասարաններում, շնորհիվ ընդհանուր ընկերոջ, նրանք նորից հանդիպեցին: Նրանք նորից սկսեցին շփվել և Մեթը որոշեց իրականացնել իր՝ 20 տարի առաջ տված խոստումը: