15:08 , 2 ապրիլ, 2013
Երևանի ընտրությունները դեռ չմեկնարկած՝ արդեն կա այսպիսի հայտարարություն, որը հնչեցրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «Որևէ մանդատ ինքնանպատակ չէ: Եթե հերթական անգամ փորձ արվի խեղաթյուրել ընտրողի քվեն, բնականաբար, ԲՀԿ-ն չի ընդունելու ընտրությունների արդյունքը, ու ոչ օրինական ընտրված քաղաքային իշխանությունում մենք մանդատ չենք վերցնելու: Բայց ես վստահ եմ, որ մենք կոտրելու ենք քաղաքական մենաշնորհն ու հաղթելու ենք»:
Այս հայտարարությամբ հավանաբար Ն.Զոհրաբյանը իր կարծիքն է արտահայտել: Սակայն` «...ոչ օրինական ընտրված քաղաքային իշխանությունում մենք մանդատ չենք վերցնելու...» արտահայտությամբ Ն.Զոհրաբյանը կանխորոշում է ընտրությունների արդյունքների որպիսին լինելը, ինչպես նաև ընտրությունների ավարտից հետո իրենց մասնակցության ձևաչափը: Այս կարգի տեսակետները կարծեմ հայտարարվելու իրավունք ունենալուց զատ պետք է նաև քննարկման ենթարկվեն կուսակցության խորհրդում:
Հարց: Ն.Զոհրաբյանի «մեսիջը» ԲՀԿ խորհրդում քննարկվե՞լ է, թե՞ դա պատգամավորի անձնական կարծիքն է սովորության ու այդ կուսակցության ավանդույթի համաձայն:
Սա ի՞նչ է նշանակում, էլի բոյկո՞տ:
Հիշեցնեմ, որ Վարդան Օսկանյանը մինչ խորհրդարանական ընտրությունները հաճախ էր սեփական տեսակետով ԲՀԿ անունից հանդես գալիս: