16:00 , 4 հուլիս, 2017Որոշ նկարիչների համար կավիճով արված նկարներն անլուրջ են թվում․ ինչպե՞ս կարելի է արվեստի գործ համարել այն նկարը, որը կարելի է մեկ վայրկյանում սրբել-ոչնչացնել։
Բայց իրականում արվեստը մնում է արվեստ՝ անկախ այն ստեղծելու համար պահանջված նյութերից։ Արդյոք հաճելի չէ՞, երբ սրճարանի դիմաց դրված ցուցատախտակի վրայի պատկերներն արված են կավիճով, այն էլ՝ ոչ թե ուղղակի պատկերներ են, այլ արվեստի իսկական գլուխգործոցներ։
Ահա, վայելեք։
Գուշակեցի՞ք, թե «Աստղային պատերազմներ» ֆիլմի որ կադրն է։

Փաստորեն, այս դպրոցի աշակերտները Մարկ Ցուկերբերգին իսկապես շատ են սիրում։

Երբ սրճարանի ցուցատախտակին է հայտնվում բոլորի կողմից սիրված միաեղջյուրը։

Դժվար է հավատալ, որ այս նկարն արված է կավիճով, բայց դա այդպես է։
Իսկ այս գլուխգործոցի հեղինակն էլ մի ուսուցիչ է։

Որքան էլ զարմանալի թվա, սարսափելի տեսք ունեցող այս ցուցանակը մարդկանց ուղղորդում է դեպի սրճարան։

Հավանաբար սա նկարելու վրա երկար ժամանակ է ծախսվել։

Մեքենան նկարազարդելու համար կավիճը կարծես ամենալավ տարբերակն է․ ընդամենը ջրով սրբելուց հետո ոչ մի հետք չի մնա։

Դպրոցի գրատախտակին նման նկար անելուց հետո միգուցե ձեզ ուղղակի հեռացնենք այնտեղից։

Երևի սա դպրոցների գրատախտակներին արված ամենաուրախ նկարազարդումներից մեկն է։

Ասում են՝ ցուցատախտակների վրա կրեատիվ գովազդներ նկարելը բավականին արդյունավետ մարքեթինգային քայլ է։
