Ինչպես բուժել մոծակի խայթոցից առաջացած վերքերը


19:15 , 3 հուլիս, 2017

Ամառն ասոցացվում է հանգստի հետ, սակայն կա ևս մի ասոցիացիա, որն, ի տարբերություն նախորդի, հաճելի չէ: Այո՛, այո՛, խոսքը մոծակների խայթոցների մասին է:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում մի քանի եղանակ այս տհաճ երևույթը հաղթահարելու համար:

Խորհուրդ բժշկից

Լվացեք կծած հատվածը ջրով և օճառով: Այսպես դուք կմաքրեք վերքը մոծակի թքից, որն էլ հենց գրգռում է մաշկը և քոր առաջացնում: Այսպես վերքը կլավանա առանց բորբոքային հետևանքների:

Կծած հատվածին հնարավորինս արագ սառույց դրեք: Հիմնականում մոծակների կծածները ցավ չեն առաջացնում և հաճախ մենք դրանք բավականին ուշ ենք նկատում: Սառույցը կմեղմի տհաճ զգացողությունները և կիջեցնի ուռածությունը:

Վերքին դեղատնից գնված հատուկ մոծակների խայթոցների համար նախատեսված քսուք քսեք՝ հետևելով տուփի վրա նշված հրահանգներին:

Անգլիական աղով կամ սոդայով լոգանք ընդունեք: Դա կվերացնի քորի զգացողությունը:

Ժողովրդական միջոցներ

Ցավի և քորի զգացողությունները վերացնելու համար փորձեք մի քանի ժողովրդական միջոցներ`

Ընդունեք ցավազրկող դեղ, օրինակ՝ ասպիրին կամ ացետամինոֆեն: Օգտագործելուց առաջ ծանոթացեք տուփի վրայի հրահանգներին: