Նազարբաևը բանակցելու կոչ է արել ՌԴ-ին և Ուկրաինային


15:20 , 3 հուլիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային նստել բանակցային սեղանի շուրջ. հաղորդում է Московский комсомолец-ը:

Երկրի ղեկավարը նշել է, որ պատրաստ է երկու պետությունների հաշտեցման գործում միջնորդ դառնալ:

Նազարբաևի խոսքով՝ ստեղծված իրավիճակն այդ ժողովուրդների բարեկամների ափսոսանքն է առաջացնում: Նա նաև հավելել է, որ խաղաղ բանակցային գործընթացն այլընտրանք չունի: