13:20 , 3 հուլիս, 2017Armsport.am-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս կմրցի «Սանտա-Կոլոմայի» հետ:
Անդորրայում կայանալիք խաղը կսպասարկեն լյուքսեմբուրգցի մրցավարները` Սվեն Բինդելսի գլխավորությամբ:
Մրցավարի օգնականները կլինեն Բինդելսի հայրենակիցներ Կլոդ Ռիեսը և Ռիկարդո Մորայսը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Ալեքս Կրուգերը:
Հիշեցնենք` թիմերի միջև կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» Ուրոշ Նենադովիչի միակ գոլի շնորհիվ հաղթանակ տարավ, իսկ պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: