12:20 , 3 հուլիս, 2017Armsport.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան կարող է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ:
Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը:
Արգենտինական ֆուտբոլի լեգենդն ինքն է նման ցանկություն հայտնել` լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք` Մարադոնան Ռուսաստան էր ժամանել «Ռուսաստանը սիրում է ֆուտբոլ» շարժման հրավերով: Նա եղել է Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, որտեղ մասնակցել է Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության եզրափակչի` Չիլի-Գերմանիա խաղին (0:1):