14:09 , 2 ապրիլ, 2013
Հաճախ ենք լսում կամ կարդում լրատվամիջոցների էջերում, թե խորհրդարանական ուժերը մասնակցելու են ապրիլի 9-ի հատուկ նիստին, որի ընթացքում տեղի է ունենալու նախագահի երդմնակալության արարողությունը:
Մեծ հաշվով դա իրենց իրավունքն է, բայց այնուամենայնիվ, չմասնակցելու պատճառաբանությունը հետաքրքիր է, օրինակ՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի դեպքում:
Ի դեպ` ՀԱԿ խմբակցությունը հայտարարել է իր չմասնակցության մասին, իսկ «Ժառանգություն» խմբակցությունն այդ օրը լինելու է Ազատության հրապարակում, համենայնդեպս այդպես են հայտարարել:
Շատ հետաքրքիր է` ԲՀԿ-ն կպահի՞ իր սկսած «բոյկոտ» խաղի տրամաբանությունը և կհայտարարի՞, որ չի մասնակցում ինաուգուրացիային, քանի որ հրաժարվել էր մասնակցել նախագահական ընտրություններին և սատարել որևէ թեկնածուի:
Շատ հետաքրքիր է՝ ՀՅԴ-ի հնարավոր չմասնակցության պատճառն ի՞նչը կարող է լինել: Հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը «դեմ ըլլալով կողմ ըլլա»: Րաֆֆին լիներ՝ կասեր՝ «Հնարավոր է»: