Սյուզի Մելիքյանը՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին


11:00 , 3 հուլիս, 2017

Asekose.am-ը գրում է.

«Էրեխեք ջան, անթիվ-անհամար նամակներից ու զանգերից հետո մի հատ էլ էստեղ գրեմ, որ փառք Աստծո ինձ հետ ամեն բան նորմալ է, և բացարձակ ոչ մի բան չկա… Ոչ մեկ և ոչինչ չի վնասվել»,- երգչուհի Սյուզի Մելիքյանը՝ անդրադառձել է օրեր առաջ իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում՝ Իսակովի պողոտայում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Range Rover մակնիշի 55 ԼN 555 համարանիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է երգչուհի Սյուզի Մելիքյանը: