2016-ին ԿԳՆ-ն իրականացրել է 78 ծրագիր՝ ծախսելով 122.4 մլրդ դրամ


10:40 , 3 հուլիս, 2017

Aysor.am-ը գրում է.

2016 թվանակին ՀՀ ԿԳՆ համար ծախսվել է 122.4 մլրդ դրամ, ծրագրային ցուցանիշը կատարվել է 97.3 տոկոսով, խորհրդարանում 2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարությունն իրականացրել է 78 բյուջետային ծրագիր: Հիմնական ծախսերը կազմել են հանրակրթության ոլորտի ծախսերը՝ 90 մլրդ դրամ:

Ջանջուղազյանի խոսքով՝ մշակույթի բնագավառում 49 ծրագրի իրականցման համար հատկացվել է 26.6 մլրդ դրամ, իսկ  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 36 ծրագրերի իրականացման համար հատկացվել է 6.1 մլրդ դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ