Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 77 չվերթ, ևս հինգը չեղարկվել է


14:25 , 2 հուլիս, 2017

Tert.am-ը գրում է․

Մոսկվայի օդանավակայաններում կիրակի հետաձգվել է 77 չվերթ, ևս հինգը չեղարկվել է: Այդ մասին վկայում են մայրաքաղաքի օդանավակայանների օնլայն ժամատախտակները, գրում է ТАСС-ը:


Մոսկվայի ժամանակով 11:25-ի դրությամբ՝ մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 66 չվերթ, ևս մեկը չեղարկվել է: Շերեմետևոյի օդանավակայանում հետաձգվել է 11, չեղարկվել 4 չվերթ: 

Վնուկովոյում, օնլայն ժամատախտակի համաձայն, հետաձգվում է ութ չվերթ: Վնուկովոյում չեղարկված չվերթների մասին տեղեկություն չի հաղորդվում:


Շաբաթ հաղորդվել է 450 չվերթի հետաձգման և 40 չվերթի չեղարկման մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ