Իրազեկում․ որպես պարտապան հետախուզման մեջ գտնվելը արգե՞լք է արդյոք անձնագրային գործողության համար


12:49 , 2 հուլիս, 2017

Եթե քաղաքացին որպես պարտապան գտնվում է հետախուզման մեջ ԴԱՀԿ ծառայության կողմից, նշված հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ անձնագիր ստանալու կամ փոխանակելու, ինչպես նաև օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար (պրակտիկայում ընդունված է անվանել ելքի թույլտվություն):
Նշված հանգամանքը չի կարող նաև ազդել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարումների վրա: Այսինքն, եթե քաղաքացին որպես պարտապան գտնվում է հետախուզման մեջ, անձնագրային գործուղությունների համար վճարումները գանձվում են ընդհանուր հիմունքներով: