ՌԴ-ն հետ է ուղարկել ծաղկավոր թրիպսով վարակված 20 տոննա թուրքական ելակը


11:30 , 2 հուլիս, 2017

ՌԴ անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը։ Լաբորատոր փորձաքննությամբ պազվել է, որ ելակները վարակված են եղել ծաղկավոր թրիպսով: Այս մասին հայտնում է Interfax-ը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները ոչնչացրել էին Թուրքիայից ներկրված լոլիկները, որոնց մեջ հայտնաբերվել էին առողջության համար վնասակար միջատներ:

ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկի ներմուծման սահմանափակումները կարող են տևել առնվազն երեք տարի: «Մեզ մոտ սա զարգացող ճյուղ է, մեզ պետք է 5-7 տարի, և մենք կապահովենք սպառումը»,-ասել է նա։