Քվենտին Տարանտինոն նշանվել է իսրայելացի մոդելի հետ


00:50 , 2 հուլիս, 2017

Ամերիկացի 54-ամյա կնոռեժիսոր Քվենտին Տարանտինոն նշանվել է իսրայելացի երաժիշտ և պոետ Ցվիկ Պիկի դստեր՝ երգչուհի և մոդել 32-ամյա Դանիելա Պիկի հետ՝ գրում է Times Israel-ը:

Քվենտինը և Դանիելան ծանոթացել են 2009թ., երբ Տարանտինոն իր «Անհաջողակ սրիկաներ» ֆիլմի գովազդային շրջագայության շրջանակներում այցելել էր Իսրայել:

Նրանց ծանոթության հաջորդ օրը երկուսին տեսել են Թել Ավիվի ռեստորաններից մեկում: Շատերը կարծում էին, որ նրանց արագ սկսված սիրավեպը արագ էլ ավարտ կունենա, սակայն կանխատեսումները չարդարացվեցին. նրանց հարաբերությունները ավելի քան լուրջ են: