Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներմուծված 20 տոննա թունավոր ելակը


00:10 , 2 հուլիս, 2017
Armtimes.com-ը գրում է.
Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը, գրում է Ինտերֆաքսը:
 Լաբորատոր փորձաքննության արդյունքում պազվել է, որ ելակները  վարակված են եղել ծաղկավոր թրիպսով: Ավելի վաղ էլ Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները ոչնչացրել էին Թուրքիայից Ռուսաստան ներկրված լոլիկները, որոնց մեջ հայտնաբերվել էին առողջության համար վնասակար միջատներ:
 Սրանից առաջ ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել էր, որ Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները կարող են տևել առնվազն երեք տարի: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: