Թբիլիսին նոր քաղաքապետ կունենա


22:21 , 1 հուլիս, 2017

Հարևան Վրաստանում շուտով նոր մայրաքաղաքապետ կընտրեն: Այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնապես ներկայացրել է իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Կ.Կալաձեին, ով գործող փոխվարչապետն ու էնէրգետիկայի նախարարն է: Վերջինս մեծ շանսեր ունի քաղաքապետ դառնալու: Նրա հիմնական մրցակիցներն են ընդդիմադիր «Րուսթավի 2» հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Զաալ Ուդումաշվիլին, ով հանդես է գալիս որպես նախկին նախագահ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու և նույն այդ կուսակցությունից առանձնացած՝ մեկ այլ՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ՝ Էլենե Խոշտարիան :

Ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան հոկտեմբերի 21-ին, հստակ օրը դեռ կորոշվի՝ նախագահի հրամանով: