Իսպանական Մալագա քաղաքում ձերբակալել են ենթադրյալ ահաբեկչի


16:00 , 1 հուլիս, 2017

Իսպանական Մալագա քաղաքում Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները ձերբակալել են տղամարդու, որը կասկածվում է Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից ռազմական գործողությունների մասնակցելու համար: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Իսպանիայի ՆԳ նախարար Խուան Իգնասիո Սոիդո Ալվարեսին:

«Քաղաքացիական գվարդիան ձերբակալել է 29-ամյա տղամարդու, որը կասկածվում է Սիրիայում ԴԱԻՇ-ի կողմից երկու տարի ռազմական գործողությունների մասնակցելու համար»,- գրել է նա Twitter-ում: