Վայոց ձորում հայտնաբերված տղամարդու դին հոշոտված է եղել


16:10 , 1 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 30-ին՝ ժամը 21:12-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գերեզմանոց տանող ճանապարհին գտնվող տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

11-րդ փողոցի տներից մեկին հարակից այգում հայտնաբերվել է 1932 թ. ծնված Զ. Հ.-ի դին:

Իրավապահներն այժմ պարզում են տղամարդու մահվան հանգամանքները: Նշենք, որ տղամարդու դին հոշոտված է եղել: