«Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանն ազատ է արձակվել


15:20 , 1 հուլիս, 2017

Tert.am-ը գրում է.

«Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով կալանավորված «Մանախ» մականունով Արթուր Այվազյանը հունիսի 29 Վերաքննիչ դատարանի  որոշմամբ ազատ է արձակվել գրավի դիմաց: Այս մասին Tert.am–ին հայտնեց նրա փաստաբան պաշտպան Հայկ Ալումյանը՝ ավելացնելով, որ գրավը կազմել է 1 մլն դրամ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին՝ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե Նիկոլ Փաշինյանն ահազանգել է և հայտնել, որ Երևանի Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ