Թուրքիայի արտահանման ծավալները աճել են 12.5 տոկոսով


14:50 , 1 հուլիս, 2017

Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը  տվյալներ է հրապարակել երկրի արտաքին առևտրի վերաբերյալ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, զեկույցը վկայում է, որ 2016-ի մայիսի համեմատ Թուրքիայում արտահանման ծավալներն աճել են 12.5 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 616 մլն դոլար: Նույն ժամանակահատվածի համեմատ 21.7 տոկոսով աճել են նաև ներմուծման ծավալները՝ հասնելով 20 մլրդ 923 մլն դոլարի:

2017թ. մայիսին արտաքին առևտրի պակասորդը աճել է 43.3 տոկոսով՝  կազմելով 7 մլրդ 307 մլն դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ