00:16 , 1 հուլիս, 2017Քենդալ և Քայլի Ջեներները հայտնվում են սկանդալային, իրավիճակում անկախ այն բանից, թե ինչ կնախաձեռնեն: Այս անգամ քննադատության թիրախ է դարձել քույրերի կողմից համատեղ ստեղծված Kendall+Kylie բրենդի նոր հավաքածուն: Այդ մասին գրում է newsyou.info-ն:
Աղջիկները շապիկներ են թողարկել, որոնց վրա պատկերված են անցյալի երաժշտության այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են՝ Pink Floyd-ը, Metallica-ն, Բիգին և Թուփաք Շաքուրը: Սակայն հանրահայտ երաժիշտների պատկերների վրա քույրերը ավելացրել են իրենց լուսանկարները, ինչն էլ հիասթափեցրել է համացանցի օգտատերերին և բուռն քննադատությունների պատճառ դարձրել նոր հավաքածուն:
