Սա բացառիկ ու յուրահատուկ տարեդարձ է, երբեք նմանը չեմ ունեցել. Գայանե Փայտյան


00:01 , 1 հուլիս, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Գայանե Փայտյանը, ով ընդամենը 15 օր առաջ է մայրացել, այսօր նշում է  ծննդյան 43-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Գայանեն նշեց, որ այսօր կյանքի ամենամեծ նվերների հետ է նշում տարեդարձը, ինչը անգնահատելի երջանկություն է:

«Այսպիսի ծննդյան օր երբեք չեմ ապրել, աղջիկներս իմ ամենամեծ նվերներն են, որպիսիք երբեք չեմ ունեցել: Զգացողություններս բացատրել չեմ կարող, ես պարզապես երջանիկ եմ»,- նշեց օրվա հերոսուհին:

Գայանե Փայտյանը խոստովանում է, որ աղջիկների ծնունդից հետո կյանքն ամբողջությամբ փոխվել է.

«Օրվա 99 տոկոսը աղջիկներինս է: Նրանցով եմ զբաղված, քանի որ հիմնականում ես ու ամուսինս ենք զբաղվում նրանց խնամքով, իհարկե, տատիկների օգնությամբ: Կստեմ, եթե ասեմ, հեշտ է միանգամից երկու երախայի խնամքը, բայց ես հասցնում եմ ու ինձ երջանկացնում են այս հաճելի հոգսերը: Փոփոխությունները նաեւ հոգեպես եմ զգում, երեւի հենց սա է մոր զգացողությունները, մոր ապրումներն ու սպասելիքները: Ես էլ մայրական բնազդով զգում եմ նրանց, հասկանում, թե տվյալ պահին ինչու են լաց լինում եւ ինչ են ուզում»,- հավելեց երջանիկ մայրիկը:

Տարեդարձը Գայանեն կնշի տանը.

«Այսօր, բնականաբար, մենք տանից դուրս չենք գա: Բոլորս միասին կնշենք, սա բացառիկ ու յուրահատուկ տարդարձ է, երբեք նմանը չեմ ունեցել, մենք երբեք չորսով՝ ընտանիքով չենք անցկացրել մեր տարեդարձները, իսկ հիմա ունենք այդ երջանկությունը»,- նկատեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: