Ինչպիսին են Արմեն Աշոտյանի աշխատասենյակն ու աշխատասեղանը. BlogNews.am-ի ֆոտոշարքը


13:30 , 1 հուլիս, 2017

EXCLUSIVE

Չափահաս մարդն իր օրվա մեծ մասն անցկացնում է աշխատանքի վայրում, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրը փորձում է այն հարմարեցնել իր անձնական նախասիրություններին և, որքան հնարավոր է, հարմարավետ ու հաճելի դարձնել: Եվ հենց այս փաստն էլ հաշվի առնելով՝ հոգեբանները մարդուն ուսումնասիրելիս առաջինը փորձում են վերլուծել նրա աշխատանքային միջավայրը:

BlogNews.am-ը հետաքրքիր շարք է սկսել, որի շրջանակներում իր ընթերցողին է ներկայացնում հայտնի քաղաքական և հասարակական գործիչների աշխատասենյակներն ու աշխատասեղանները: Միասին փորձենք բացահայտել նրանց բնավորության անհայտ կողմերը:

Այս անգամ այցելել ենք ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին:

Պարոն Աշոտյանի նախկին աշխատասենյակի համեմատությամբ՝ այս սենյակն աչքի էր ընկնում ավելի հանգիստ և բաց գունային գամմայով, սակայն պատճառն ամենևին էլ ճաշակի փոփոխությունը չէ:

«Ընտրվելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ և տեղափոխվելով այս աշխատասենյակ՝ դեռ չեմ հասցրել այն ամբողջությամբ հարմարեցնել ինձ: Ժամանակի սղության պատճառով տեղափոխել եմ միայն առաջին անհրաժեշտության պարագաները, և միջավայրի ստեղծման մասին խոսելը վաղ է»:

IMG_6471 copy

Աշխատասենյակում ճոխություններն ու ավելորդությունները շեղում են ուշադրությունը

Արմեն Աշոտյանը աշխատանքային միջավայրը չափազանց կարևոր է համարում:

«Խոսքն ամենևին էլ ճոխությունների և ավելորդությունների մասին չէ, ճիշտ հակառակը՝ այդ ամենը շեղում է ուշադրությունը և չի ստեղծում աշխատելուն նպաստող մթնոլորտ: Միջավայրը պետք է մի կողմից հանգիստ լինի, մյուս կողմից՝ տրամադրի մտածելուն: Ես մասնագիտությամբ բժիշկ եմ և շատ եմ կարևորում մտածելու համար համապատասխան մթնոլորտի ստեղծման պայմանները՝ դա կլինի գունային գամմայի լուծումներով, թե որևէ աքսեսուարի միջոցով»:

19619859_1582629801781250_1531818697_o copie copie

IMG_6493 copy

«Սեղանիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ է միտք և բովանդակություն ստեղծելու համար՝ թուղթ, գրիչ և համակարգիչ: Կան նաև մի քանի կարևոր հուշանվերներ, որոնք աշխատելու ընթացքում երբեմն օգնում են մի քանի րոպեով լիցքաթափվել: Չեմ հասցրել սեղանիս տեղադրելու համար երեխաներիս լուսանկարները ևս բերել. դրանք միշտ իմ աշխատասեղանին են, որտեղ էլ որ լինեմ»:

IMG_6508 copy

Սա հուշանվեր ժամացույց է, որը պարոն Աշոտյանը նվեր է ստացել ՌԴ իր գործընկերոջից՝  Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովից:

Աշխատասեղանի իրերից Արմեն Աշոտյանն առանձնացնում է այս ավազե ժամացույցը.

IMG_6477 copie copie«Այն ինձ հիշեցնում է, որ ժամանակն արժեք է, այն շատ արագ է անցնում, պետք է գնահատել ամեն րոպեն: Խորհրդարանում մենք պետք է մեր աշխատանքներում վերահաստատենք այս միտքը, որ ժամանակը շատ թանկ արժեք է»:

IMG_6514 copy

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի երդումը դրված է այն սեղանին, որի շուրջ Արմեն Աշոտյանը հանդիպումներ և քննարկումներ է անցկացնում պատգամավորների և տարբեր երկրների դեսպանների հետ:

Կրթության և գիտության նախարար եղած ժամանակները հիշեցնող հուշանվեր

Արմեն Աշոտյանն իր հետ նոր աշխատասենյակ է բերել Կրթության և գիտության նախարար եղած ժամանակները հիշեցնող հուշանվեր զանգ, որը նրան նվիրել է Էստոնիայի կրթության նախարարը:

IMG_6518 copy

Նոր աշխատանքի արդյունքում ծանրաբեռնվածությունս չի նվազել

«Նոր աշխատանքի արդյունքում ծանրաբեռնվածության նվազում չի նկատվում, վերաբաշխում է նկատվում: Իհարկե, յուրաքանչյուր մարդ ինքն է տնօրինում իր աշխատաժամանակը և զբաղված է այնքան, որքան պատրաստ է աշխատել, իսկ ես նախաձեռնող մարդ եմ և սիրում եմ ամբողջությամբ կատարել իմ պարտականությունները և արդյունավետ աշխատել»:

IMG_6504 copy

Այս պահին Արմեն  Աշոտյանը կարդում է Ադրբեջանին վերաբերող մի քանի զեկույցներ, որոնցից մի շարք հետաքրիր տեղեկություններ կարելի է ստանալ, և աշխատում է Եվրանեստի խորհրդարանական համաժողովի և «Եվրախորհրդարան-Հայաստան» համագործակցության խմբի աշխատանքային փաստաթղթերի վրա: Երկուսի հետ էլ մեծ աշխատանքներ կան անելու:

Մարդիկ հավատում են, որ գրքի գողը գող չէ

Աշխատասենյակում մեծ տեղ են զբաղեցնում գրքերը: Դրանց մի մասը քարոզչական գրքեր և զեկույցներ են Արցախի և Ադրբեջանի մասին, որոնք պարոն Աշոտյանը բերել և բաժանում է հանձնաժողովների անդամներին ու պատվիրակությունների ղեկավարներին, որպեսզի նրանք կարդան և ավելի տեղեկացված լինեն մեզ համար այդքան կարևոր թեմայից:

IMG_6580 copy

«Գրքերիս մեծ մասը ևս չեմ հասցրել տեղափոխել, բայց մի քանի կարևոր և սիրելի գրքեր բերել եմ, որոնք սեղանիս չեմ դնում, քանի որ շատ մարդիկ «գրքի գողը գող չէ» ասացվածքին հավատում են (ժպտում է)»:

IMG_6570 copy

Նա առանձնացրեց մի քանի հետաքրիր գրքեր, որոնք խորհուրդ կտա ընթերցել լրագրողներին և քաղաքագետներին.

- Wilfried Martens. «Europe: I Struggle, I Overcome»

(Սա ԵԺԿ նախկին նախագահ, լուսահոգի Վիլֆրեդ Մարթենսի հեղինակած գիրքն է, որի հայերեն թարգմանությամբ զբաղվելու մտադրություն ունի պարոն Աշոտյանը)

- Пьер Манан. «Общедоступный курс политической философии»

- Универсальный цитатник политика и журналиста

Барбара Такман. «Ода политической глупости. От Трои до Вьетнама»

19686513_1582726055104958_460581464_o copie copie

Այսօր համացանցում ակտիվ են իմ ակտիվությունը քննադատող բոլոր քաղաքական գործիչները

«Ես հայ քաղաքական գործիչներից առաջինն էի, ով ակտիվություն էր ցուցաբերում համացանցում: Այն ժամանակ ինձ քննադատողներից շատերը չէին հասկանում, որ Ֆեյսբուքը սոցիալական ցանց է, ուր, բացի զվարճանքից, կա նաև շփում, սեփական կարծիքն արտահայտելու և մյուսների կարծիքը լսելու լայն հնարավորություն: Ուրախ եմ, որ նաև իմ ջանքերի շնորհիվ ֆեյսբուքյան մշակույթը կայացավ որպես հայկական քաղաքականության մաս: Իհարկե, դժվար էր հաղթահարել քննադատությունների այդ ալիքը, բայց այսօր համացանցում ավելի ակտիվ են այն քաղաքական գործիչները, ովքեր ինձ քննադատում էին ակտիվությանս համար, որքան էլ չուզեն խոստովանել այդ փաստը: Ներկայիս պասիվությունն ավելի շատ կապված է նոր աշխատանքիս բնույթի հետ: Հիմա իմ պարտականությունները միջազգային հարաբերություններն ու արտաքին կապերն են, ինչը, բնականաբար, փոխել է Ֆեյսբուքում ստեղծվելիք բովանդակության ուղղությունը և լսարանը. հիմա իմ էջում կտրուկ շատացել են օտարալեզու գրառումները, որոնք, հայ հասարակությունից բացի, պետք է բավարարեն նաև դրսից իմ ընթերցողներին»:

IMG_6610 copy

«Բացի Ֆեյսբուքից՝ ամեն առավոտ առաջին հերթին բացում եմ Parliament.am կայքը, ապա օրվա լրահոսին ծանոթանալուց հետո Google-ում փորձում եմ փնտրել՝ վերջին 24 ժամվա ընթացքում իմ մասին ինչ է գրվել: Քննադատություններին ադեկվատ եմ մոտենում, եթե դրանք ունեն բովանդակային իմաստ»:

Պայքարել և փնտրել, գտնել և չընկրկել

Վալտեր Սքոթի այս տողերը կրթությամբ ու աշխարհայացքով բժիշկ և աշխատանքով ու ապրելակերպով քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի համար կյանքի ունիվերսալ բանաձև են. այն կարող է կյանքի բանաձև դառնալ յուրաքանչյուր մարդու համար: Յուրաքանչյուրը պետք է կյանքում փնտրի իր նպատակը, պայքարի, գտնի և երբեք չհանձնվի:

IMG_6523 copy

Նյութը պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի