Ո՞նց անենք, որ արժանի լինենք ապրելու այն մարդկանց կողքին, ովքեր ամենօրյա ծառայությամբ ապահովում են մեր երկրի անվտանգությունը


19:20 , 30 հունիս, 2017

Զորամասերից, առաջնագծից վերադառնալիս միշտ ճանապարհին օրս ամփոփում եմ, մտածում՝ ո՞նց անենք, որ արժանի լինենք ապրելու այն մարդկանց կողքին, ովքեր ամենօրյա ծառայությամբ ապահովում են մեր երկրի անվտանգությունը:

Սրանք զուտ խոսքեր չեն. այս ամենի մասին տարբեր առիթներով շատերն են խոսում, սակայն թեմայի խորությունը քչերն են գիտակցում:

Զինծառայողների եմ հանդիպում (հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումներում), որոնց հետ շփումից հետո միշտ մտածում եմ՝ քանի կյանք պետք է ապրենք, որ նրանց՝ երկրին մատուցած ծառայությունների կեսը հասցնենք կատարել:

Հ.Գ. Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներին առանձնահատուկ շեշտում եմ, որովհետև նրանց ծառայությունը, կյանքի դրվագներն ու սխրանքները հասկանալի պատճառներով քիչ դեպքերում են հանրայնացվում: