Հենրիխ Մխիթարյանը վիդեոուղերձով շնորհավորել է Բրիտանիայի թագուհու ծննդյան տարեդարձը


19:15 , 30 հունիս, 2017

Շարունակելով Թագուհի Էլիզաբեթ II-ի ծննդյան պաշտոնական արարողության մասին մեր ֆեյսբուքյան գրառումները՝ Բրիտանական դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ այդ առթիվ ուղարկած տեսահաղորդագրության և շնորհավորանքների համար: Անչափ ուրախ էինք նաև միջոցառման ընթացքում հյուրընկալել Հենրիխի մորը՝ տիկին Մարինա Թաշչյանին: