Երևանում ծեծի է ենթարկվել պոլիկլինիկայի բժիշկը. փաստաբան


18:42 , 30 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել նույն պոլիկլինիկայի բժիշկ Խաչատուր Սարգսյանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը: «Բաղրամյան 75 հասցեում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել բժիշկը, ինչի կապակցության զանգահարել ենք ոստիկանություն և այժմ գտնվում ենք ոստիկանության Արաբկիրի բաժնում: Խաչատուր Սարգսյանը ծեծի է ենթարկվել իր գործընկերոջ, նույն պոլիկլինիկայում աշխատող կնոջ որդու կողմից՝ մոր դրդմամբ»,-ասաց Սարգսյանը:

Փաստաբանը հայտնեց, որ բժիշկը հարվածներ է ստացել կենսական նշանակության օրգաններին, ձեռքերով նաև պաշտպանել գլուխը, ինչի հետևանքով ձեռքերը նույնպես այտուցվել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։