Ուժի գործադրումը ուժ է ծնում, բռնի ուժի գործադրումը՝ բռնի ուժ


17:15 , 30 հունիս, 2017
Ուժի գործադրումը ուժ է ծնում, բռնի ուժի գործադրումը՝ բռնի ուժ: 
Դեպի ընտանիքը կողմնորոշված հասարակություններում բռնության երևույթը մերժվում է հասկանալի պատճառներով: 
Իսկ այսօր ականատեսն ենք մի այլ իրողության, որի կանխարգելման համար ոչ թե պետք է մեղավորի ու անմեղի տիրույթում սահմանազատենք միմյանց, «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» որակումների ձևաչափով, այլ ուղղակի պետք է հանդարտվել, հանդուրժողականություն ու զսպվածություն դրսևորել և մերժել ցանկացած բռնություն: 
Շատ կենցաղային օրինակներ կարելի է բերել բռնության պտուղի դառնությունն ապացուցելու համար: 
Բռնի ուժով գողացված զարդը չես կարող կրել, անգամ եթե այն ամենագեղեցիկն է աշխարհում, բռնի գողացված հացն անգամ կուլ չի գնում, բռնի կերպով տված դաստիարակությունը ագրեսիվ է դարձնում երեխային, բռնաբարության արդյունքում ծնված երեխան լիարժեք ընտանիք չի ունենում. օրինակները շատ են ու մերժելի, սակայն այսօր էլ իրական են: