Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Թամար Մանուկյանի անվան կենտրոն կբացեն


11:51 , 2 ապրիլ, 2013

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Թամար Մանուկյանի անվան կենտրոն կբացեն

Այս շաբաթ Շոտլանդիա կատարած այցելության ժամանակ արքայազն Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը արքայազն Չարլզի ուղեկցությամբ Թամար Մանուկյանի անվան կենտրոն կբացեն (Tamar Manoukian Outdoor Centre), որը կառուցվել է «The Manoukian Foundation» բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Կենտրոնը կբացվի Դամֆրիս Հաուսի տարածքում, որը վերականգնվել է արքայազն Չարլզի աջակցությամբ եւ վերջին 250 տարում առաջին անգամ բաց է հասարակության համար: 
Կենտրոնում կներկայացվեն երեխաների համար բնակավայրեր, ինչպես նաեւ խմբերով ուսանելու համար անհրաժեշտ շինություններ ու պարագաներ: Կենտրոնը բաց կլինի նաեւ շոտլանդական դպրոցների համար:
«The Manoukian Foundation» հիմնադրամը ղեկավարում են հայ Բոբ Մանուկյանն ու նրա կինը՝ Թամարը, գրում է բրիտանական «The Telegraph»-ը:

Աղբյուրը՝ news.am