17:12 , 30 հունիս, 2017
Armtimes.com-ը գրում է.
Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի համար շտապօգնություն են կանչել Վրաստանում, որտեղ նա արձակուրդն է անցկացնում: Այս մասին նա գրել է ինստագրամի իր էջում: Գոհարը պատմել է, որ ամեն ինչ լավ է եղել, սակայն մի օր առավոտյան նա ուժեղ ցավ է զգացել որովայնի շրջանում: Բժիշկները եկել հարցուփորձ են արել եւ ցավազրկող ներարկել, որից հետո նա քնել է: Հաջորդ օրն առավոտյան կրկին նույն ցավերով է արթնացել: Ցավում է, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող Երեւան գալ:
«5 օրից ծննդյանս օրն է: Պլանավորում էի այն Երեւանում անցկացնել, սակայն գնահատելով իրավիճակը՝ հասկանում եմ, որ միակ ճիշտ որոշումը հետ՝ Մոսկվա, մեկնելն է»,- գրել է նա ինստագրամում եւ հրապարակել հետեւյալ լուսանկարը.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։