15:10 , 30 հունիս, 2017Tert.am-ը գրում է.
Եվրոպական Միության հետ հարաբերություններում Հայաստանն Ադրբեջանից մեկ քայլ առաջ է, ունենք նախաստորագրված համապարփակ և խորը համագործակցության համաձայնագիր, ակնհայտ է, որ նվազագույնը մեկ տարի առաջ ենք ընկնում Արդբեջանից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Ադրբեջանը դեռ բանակցում է իր նոր լեգալ ֆորմատով համագործակցության համար»,- շեշտեց նա:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ վերջին պահին համաձայնագիրը կարող է չստորագրվել, քանի որ նախադեպ ունեցել ենք, Արմեն Աշոտյանն ասաց, որ համեմատությունը տեղին չէ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ