12:00 , 30 հունիս, 2017Panorama.am-ը գրում է.
Ճապոնիայի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել իր անփույթ հայտարարության համար, որը սկանդալի պատճառ է դարձել: Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավի ընթացքում նա նախարարության ու զինված ուժերի անունից կոչ է արել քվեարկել կուսակցության օգտին:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ հայտարարությամբ նախարարը խախտել է մի շարք օրենքներ, ինչի հետևանքով երկրի ընդդիմությունը պահանջում է նրա անհապաղ հրաժարականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ