Բրիտանական խորհրդարանը վստահություն է հայտնել Մեյի կառավարությանը


06:22 , 30 հունիս, 2017

Tert.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Թերեզա Մեյի կառավարությանը, հայտնում է Ինտերֆաքսը: Պահպանողականների ծրագրի օգտին է քվեարկել 323 պատգամավոր, դեմ՝ 309 պատգամավոր։

Խորհրդարանում քվեարկությունն անցել է միապետի ավանդական ելույթից հետո, որի տեքստը գրում է երկրի կառավարությունը։ Հիմնական օրինագծերը, որոնց ուղղությամբ պետք է աշխատի խորհրդարանը, նախապես հայտնի էին։

Չորեքշաբթի կայացած Ելիզաբեթ Երկրորդի ելույթից հետո 2 պալատների պատգամավորները սկսել են քննարկել ելույթի հիմնական կետերը: 

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում պահպանողականները՝ վարչապետ Մեյի ղեկավարությամբ, ստացան 318 ձայն՝ 8-ով քիչ, քան պետք է բացարձակ մեծամասնության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ