«Գահերի խաղը» սերիալի 7-րդ սեզոնի ամենաերկար սերիան 90 րոպե տևողություն կունենա
01:00 , 30 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանը խոստանում է զարմացնել ինչպես սցենարային լուծումներով, այնպես էլ սերիաների տևողությամբ:
Ինչպես նշում է The Independent-ը, ամենաերկար սերիան 90 րոպե տևողություն է ունենալու: Ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, որ այս եթերաշրջանի ժամանակ կցուցադրվեն ֆիլմի պատմության մեջ ամենաերկար և ամենակարճ սերիաները:
Ֆիլմի նկարահանող անձնակազմի ներկայացուցչի խոսքով` ամենակարճ սերիայի տևողությունն էլ կկազմի 50 րոպե:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: