8 հետաքրքիր փաստեր Էյնշտեյնի կյանքից, որոնց մասին քչերը գիտեն


00:00 , 30 հունիս, 2017

#1

Էյնշտեյնը, չնայած իր անսահմանափակ ունակություններին, պոլիտեխնիկակակն կրթություն ստանալուց հետո երկու տարի շարունակ ուսուցչի աշխատանք էր փնտրում: Այնուհետև՝ Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալուց հետո, շնորհիվ հոր ունեցած կապերի՝ նրան հաջողվեց Բեռնի արտոնագրային տեսչությունում աշխատանք ստանալ, որտեղ էլ իր ունեցած գաղափարներից մի քանիսի մոտիվացիան է ստացել:

#2

Հայտնի է, որ Էյնշտեյնը տանել չէր կարողանում գուլպաներ կրել անգամ ամենաանհրաժեշտ դեպքերում: Նա դա անիմաստ էր համարում, քանի որ, միևնույն է, ժամանակի ընթացքում բթի հատվածում անցք է առաջանալու: Բացի այդ՝ նա համարում էր, որ դա օգնում է ազատվել անցանկալի հոտերից:

#3

Հայտնի գիտնականը գրում էր աջ ձեռքով, սակայն մի քանի լուսանկարների մեջ նա որպես ձախլիկ է պատկերված: Կա վարկած, որ Էյնշտեյնը ձախլիկ է ծնվել, սակայն, միևնույն ժամանակ, մարզել է աջ ձեռքը: Հետաքրքիրն այն է, որ պարզ է դարձել, որ նրա ուղեղի կիսագնդերից ոչ մեկը չի դոմինանտել մյուսին, ինչպես լինում է մարդկանց մեծամասնության մոտ:

#4

Նա հնարավորություն է ունեցել Իսրայելի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու: Շատերը կարծում էին, որ իր խելքի շնորհիվ Էյնշտեյնը կկարողանար զարգացնել երկրի տնտեսությունը: Սակայն նա հրաժարվեց պաշտոնից՝ պատճառ բերելով ծերությունն ու քաղաքականության ոլորտում անփորձությունը:

#5

Էյնշտեյնի Գրքային ակումբը էքսկլյուզիվ էր: Սովորելու նպատակով միավորվեցին երեք մարդ, որոնք քննարկում էին գրականություն և փիլիսոփայություն: Մորիս Սոլովինը, Էյնշտեյնն ու Կոնրադ Հաբիհտը իսկական ընկերներ դարձան:

#6

Հանրահայտ գիտնականի մասնակցությամբ կոմիքսներ գոյություն ունեն: Գլխավոր հերոսը՝ E-Man-ը, ստեղծվել է Էյնշտեյնի անձի և նրա հայտնի E = mc հավասարության հիման վրա:

#7

Նա ուներ սիրելի ջութակ՝ «Լինան»: Հանճարը նվագում էր այն, որպեսզի թեթևացնի և հանգստացնի մտավոր գործառույթները: Ասում են, որ նա անգամ մի քանի անգամ հրապարակային ելույթներ է ունեցել, սակայն վկայող ապացույցներ չկան:

#8

Էյնշտեյնը երբեք չի սովորել մեքենա վարել: Նա սիրում էր զբոսնել, և համարում էր, որ դրա միջոցով մտածողությունը բարելավվում է: