Օրը ցերեկով լկտիություն Երևանում


14:26 , 29 հունիս, 2017

Այսօր Մաշտոց-Խորենացի խաչմերուկում 15:50 սահմաններում 2 մեքենայով քաղաքացիական և ոստիկանական հագուստով անձինք ոտքով հարվածում ու տշում էին փողոցում 2 կգ ծիրան ու բալ ծախող սպիտակած մազերով տատիկների դույլն ու արկղը՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ: 
Նկարում երևում է ոստիկանի կողքը կանգնած կապույտ շապիկովը, ԻՆՉԸ և հենց այդ լկտի արարքի իրագործողն էր: Վիդեոն որ ուշադիր նայեք, քաղաքացիական հագուստովը գնալիս նստում է ոստիկանական մեքենա: Փաստորեն՝ օրը ցերեկով լկտիություն, խուլիգանություն ոստիկանների ուղեկցությամբ:

Image may contain: one or more people, crowd, tree, wedding and outdoor

Image may contain: 1 person, standing, tree and outdoor