Ռուսաստանը պետք է շարունակի միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև. ՌԴ ռազմավարական նախագծերի կենտրոնի զեկույց


12:20 , 29 հունիս, 2017

Ռուսաստանը պետք է շարունակի միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև. ասված է Ռուսաստանի ռազմավարական նախագծերի կենտրոնի զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ ՌԴ-ն կորցրել է Ուկրաինան, և հետխորհրդային տարածքում պահպանվում են նաև այլ սառեցված հակամարտություններ, հայտնում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը պետք է շարունակի միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ շարունակելով ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը, վերադառնալ Մերձդնեստրյան խնդրի լուծման նախագծի քննարկմանը»,- մասնավորապես ասվում է զեկույցում:
Նաև նշվում է, որ հարկավոր է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորում: