Տխուր է, երբ «թռածներն» են աստիճանաբար հայրենիքից օտարանում


09:22 , 2 ապրիլ, 2013

Գիտե՞ք ինչ, շատ տխուր է, երբ մենք դեռ այն գիտակցությանն ենք, որ պետք է խոսենք, իրար համոզենք, որ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, որ մենք մի ազգ ենք, որ միասին ավելի հեշտ է երկիր կառուցելը, քան առանձին մեկ հատվածով: Տխուր է, երբ հայրենաբնակ հայի աչքին բոլորը՝ այդ թվում նաև ցեղասպանություններից ու աքսորներից գոյացած Սփյուռքը, իրենց հայրենակիցները «թռած» են երևում, տխուր է, երբ «թռածներն» են աստիճանաբար հայրենիքից օտարանում, ու մաշում իրենց անիմաստ կյանքը՝ հայրենազուրկի կարգավիճակում... 
Եվ մնացած բոլոր տխուր բաները դարձել են մեր կյանքի ուղեկիցը: Այս վիճակի պատասխանատուն էլ ենք մենք, չարվածի մեղավորն էլ ենք մենք, ու եթե օրերից մի օր որոշենք փոխել մեր կյանքը, դրա անողն էլ ենք լինելու մենք...