Բաց նամակ շտապ օգնության ծառայության պետ Թագուհի Ստեփանյանին


11:12 , 29 հունիս, 2017

Հարգելի տիկին Ստեփանյան, չնայած այն բանին, որ օրեր առաջ մի լրատվական կայքում պարզաբանում եք տվել հարցազրույցի տեսքով և որում բնութագրել եք իմ գրառումն անգրագետ, այսօր ստիպված եմ Ձեզ հիասթափեցնել և ասել, որ միակ այս հարցում անգրագիտության և պաշտոնական անփութության, ոչ մասնագիտական հմտություններին տիրապետման և ոչ էլ պետական պաշտոնյային վայել ու սրտացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դրսևորումները տեղի են Ձեզանից, հիմա Ձեզ կբացատրեմ Ձեր անգրագիտության և զբաղեցնող պաշտոնին արժանի չլինելու հիմքերը և ապացույցները.
1) Տիկին Ստեփանյան, Ձեր տված հարցազրույցում ասել եք, որ տեսել եք իմ գրառումը և կարդացել եք այն, իսկ հետո որակել եք այն որպես անգրագետ գրված և փորձել եք թեման շեղել բարձրացրածս հարցի իրականությունից, մասնավորապես նշել եք, որ Հայաստանում դիակների տեղափոխումը վճարովի ծառայություն է և բնակարանային պայմաններում մահվան դեպքերով դիակի տեղափոխման արժեքն է 5000 ՀՀ դրամ։ Իսկ հիմա մի քանի հարց Ձեր նման գրագետ տիկնոջը` իսկ դա ո՞ր օրենքի համաձայն, և ո՞վ է որոշել ու սահմանել այդ գումարը։ Որքանով հանրությունն է տեղյակ, Հայաստանում առաջին բուժօգնությունը և շտապ օգնության մատուցվող ծառայություններն  անվճար են, սակայն Ձեր խոսքերից կարելի է հիմնվել, որ այսքան ժամանակ հանրությանը խաբե՞լ են։ Անգամ եթե այդ ծառայությունը վճարովի է, իմ բարձրաձայնած հարցը բոլորովին այլ է եղել, և խորապես ցավում եմ Ձեր գրագիտության ու ընկալման հասկացության վրա, քանզի բազմաթիվ մարդկանցից եզակի մարդն եք, ով չի հասկացել պահանջս և գրառման մեջ գրածիս բովանդակությունը, որում մասնավորապես ասվում էր, որ Ձեր իսկ ենթակայության տակ գտնվող շտապ օգնության աշխատակիցները դիակ տեղափոխող աշխատակիցներից, անկախ ամեն տեսակի պետական վճարումներից, պահանջում են յուրաքանչյուր դիակ «պաս» տալու համար 2000-ական դրամ և անգամ այն դեպքում, երբ մահացածի բարեկամները վճարունակ չեն և չեն կարողանում շատ գումար տալ, ապա, միևնույն է, այդ գումարները վճարում են դիակ տեղափոխողներն իրենց անձնական գրպաններից, որովհետև ստանում են այսպիսի պատասխան
- Մեզ չի հետաքրքրում, մենք Ձեզ գործ ենք պաս տվել, Դուք էլ ոնց ուզում եք, տակից դուրս եկեք, նենց խոսացեք բարեկամների հետ, որ ավել տան։ 
Եթե ցանկություն ու հետաքրքրություն ունեք, ապա կարող ենք Ձեր հետ միասին լսել և տեսնել այդ ամենը և հրապարակել հանրության դատին, որպեսզի հանրությունը որակի և գնահատի Ձեր գրագիտության և պաշտոնական պարտականությունների կատարման չափը և անտերության մատնված անպատիժ մնացած Ձեր կողմից ղեկավարվող կառույցը։
2) Տիկին շտապ օգնության ծառայության պետ, եթե կարդացել եք հոդվածս, ապա ինչո՞ւ խիղճ ու բարոյական կամք չեք դրսևորել և ինձ հետ չեք կապվել կամ գրել, ինչո՞ւ չեք հարցրել, թե ինչի մասին եմ գրել կամ ինչ եմ ուզում, ինչ նկատի ունեի, երբ հոդվածումս գրել եմ, որ այդ «Ռեկետի» ենթարկված մարդիկ պատրաստ են ցուցմունքներ տալ և մանրակրկիտ պարզաբանել այս հանցավոր երևույթների մասին, ինչո՞ւ չեք հետաքրքրվել այս ամենի և հոդվածում մատնանշված մնացած երևույթների մասին, իսկ պատասխանը մեկն է՝ ԴՈՒՔ անգրագետ եք և բոլորովին չեք համապատասխանում Ձեր զբաղեցրած պաշտոնին, միայն անգրագետ ղեկավարը կարող էր այդքան անտարբեր լինել իր ղեկավարած գերատեսչության աշխատակիցների մասին գրված հոդվածներին և գոնե մեկ անգամ փորձ չանել ճշտումներ ստանալու նպատակով, Ձեր նման պաշտոնյաների պատճառով է, որ Հայաստանում կան այսպիսի և բազմաթիվ այլ արատավոր և հանցավոր երևույթներ, որոնց դեմ Կառավարությունը պայքարում է և փորձում է իսպառ վերացնել։ Ինչևէ, կփորձեմ աջակից լինել մեր Կառավարության այս մարտավարության ծրագրին և կոնկրետ փաստերով կիրազեկեմ հազարավոր հարկատուների հաշվին անգործությամբ զբաղվող, բայց աշխատավարձ ստացող անտարբեր աշխատակիցների մասին, մասնավորապես՝ Ձեր, Առողջապահություն նախարարության հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության և այլոց մասին, որոնք իրենց անգործությամբ արատավորում են հանրության բարիդրացիական հարաբերությունները երկրի իշխանության և կառավարության հետ։
3) Տիկին Ստեփանյան, չնայած այն բանին, որ ես արդեն այս խնդիրը լուծել եմ ինքնուրույն, առանց Ձեր և Առողջապահության նախարարության աջակցության, սակայն, միևնույն է, հրավիրում եմ և առաջարկում եմ Ձեզ՝ միասնական լուսաբանենք այս հարցը, եղած ապացույցները ներկայացնենք հանրության դատին և տեսնենք, թե մեզանից ո՞վ է դրսևորում անգրագիտություն և ո՞վ իրավացի։ Եթե, իհարկե, այս անգամ Ձեր խիզախությունը կների և մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարելու ունակությունները թույլ կտան, ապա մեծ սիրով պատրաստ եմ լսել Ձեր մեկնաբանությունները և առաջարկությունները։
Իսկ մինչ այդ ես Ձեզ տալիս եմ հնարավորություն ներողություն խնդրելու ինձանից, այն հազարավոր մարդկանցից, որոնց անգամ չփորձեցիք զերծ պահել Ձեր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների «Ռեկետից» և Ձեր անհեթեթ հարցազրույցով առաջացրիք հարյուրավոր մարդկանց զայրույթն ու ատելությունը Ձեր անձի նկատմամբ, իսկ խոսքս մասնավորապես վերաբերում է Ձեր կողմից հարցազրույց տված կայքի պաշտոնական էջում տեղադրված Ձեր հարցազրույցի տակ հարյուր մեկնաբանություններ Ձեր անձի նկատմամբ և Ձեր գրագիտության։

Բաց նամակիս կից ներկայացնում եմ Ձեր տված հարցազրույցի լինքը՝ https://168.am/2017/06/27/812970.html#.WVI6PcQZIjc.facebook

Հարգանքով` Էմիլ Մարկոսյան