ԱՄՆ-ը հզոր հարված է պատրաստում Սիրիայում. CNN


01:42 , 29 հունիս, 2017

ԱՄՆ ռազմանավերն ու ինքնաթիռները տեղավորված են հարձակողական դիրքերում՝ Սիրիային հնարավոր հարված հասցնելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Իրազեկիչների տվյալներով՝ ամերիկացի զինվորականները շուրջօրյա հսկում են Սիրիայի «Շայրաթ» ավիաբազան։

Վաշինգտոնում կարծում են, որ այնտեղից կարող է քիմիական հարձակում իրականացվել։ Հեռուստաալիքը նշում է, որ հետախուզությունն այնտեղ նկատել է ինքնաթիռների և քիմիական նյութերով բեռնարկղերի տեղաշարժ։