21:30 , 28 հունիս, 2017Իրականում կարելի է ազատվել ավելոդ կիլոգրամներից՝ առանց սովամահ լինելու և առողջությանը վնասելու։ Այդ գործում ձեզ կօգնի հավասարակշռված սննդակարգը։ Դրան կարող եք հավելել առաջարկվող միջոցը, որը պատրաստվում է բնական և օգտակար մթերքների համադրությամբ։
Հայտնի հանգամանք է, որ բանանի և իմբիրի համադրությունն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Դրանք բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն առողջության համար։ Առաջարկվող կոկտեյլը կօգնի լավացնել նյութափոխանակությունը, արագացնել այն, ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Բաղադրիչներ
• 1 բանան
• 1 թեյի գդալ իմբիրի մանրացրած արմատ
• 2 ճաշի գդալ կտավատի սերմ
• սպանախ, նեխուր, մաղադանոս
• 400-500 մլ ջուր։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։ Կոկտեյլը կարող եք օգտագործել առավոտյան՝ որպես նախաճաշ կամ որպես ընդմիջում։