Կարլսենը պարտվում է ու հաղթում Հավակնորդների մրցաշարը


00:37 , 2 ապրիլ, 2013

Henrikh-Wallpaper

Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Վերջին` 14-րդ տուրում, գրանցվեց ամենամեծ անակնկալը. ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը սպիտակներով պարտվեց ռուս Պյոտր Սվիդլերին:

Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ Կարլսենն ու Կրամնիկը 8.5-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը:

Կարլսենը պարտվեց, բայց հենց նա կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանադի հետ, քանի որ զուգահեռաբար ընթացող պարտիայում Վասիլի Իվանչուկը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին:

Կարլսենն ու Կրամնիկը մրցաշարն ավարտեցին 8.5-ական միավորով, և նորվեգացին ավելի շատ հաղթանակներ տանելու շնորհիվ զբաղեցրեց առաջին տեղ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, իսկ Բորիս Գելֆանդ – Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան խաղաղ ելք էր ունեցել:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է.

1.  Կարլսեն 8.5
2.  Կրամնիկ 8.5
3.  Արոնյան 8.0
4.  Սվիդլեր 8.0
5.  Գրիշչուկ 6.5
6.  Գելֆանդ 6.5
7.  Իվանչուկ 6.0
8.  Ռաջաբով 4.0