Երիտասարդականի գետնանցումների շինարարության պատճառով հետիոտները ստիպված են քայլել փողոցներով


00:11 , 2 ապրիլ, 2013

Երևանի Աբովյան-Իսահակյան-Մոսկովյան փողոցների հատվածի գետնանցումների շինարարությունը արդեն մի քանի շաբաթ է սկսվել է, ինչի կապակցությամբ գրեթե ամբողջովին փակ են գետնանցումների մուտքերը և հետիոտները ստիպված են նշված հատվածում քայլել փողոցներով: 
Սակայն նշված հատվածում հետիոտների համար առկա է միայն գետնանցումային կարգավորում, ինչը մինչև շինարարության ավարտը, որը լավագույն դեպքում ավարտվելու է 2014թ. աշնանը, լինելու է անհնար:
Նշված հատվածում միշտ առկա է հետիոտների ակտիվ երթևեկություն, այս հատվածում են գտնվում Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանը, Պուշկինի անվան դպրոցը, բազմաթիվ այլ հաստատություններ:
Ցավոք, մինչև օրս նշված հատվածում չկա լուսացույցների կարգավորում հետիոտների համար, ինչը մեծացնում է վթարների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հավանակությունը:
Առաջարկում եմ, պահանջում եմ ՀՀ Ոստիկանությունից նշված հատվածում իրականացնել լուսացույցային և ճանապարհային նշանների կարգավորում հետիոտների համար: