23:51 , 1 ապրիլ, 2013
Ահա և վերջ: Արոնյանը վերջին տուրում հաղթեց Ռաջաբովին ու 8 միավորով կիսեց 3-4-րդ տեղերը: Կրամնիկն ու Կառլսենը 8.5 միավորով զբաղեցրին 1-2 տեղերը: Լրացուցիչ միավորներով հաղթեց Կառլսենը, որն էլ կմրցի Անանդի հետ շախմատային գահի համար:
Հետադարձ հայացք գցելով մրցաշարին՝ պետք ա փաստել, որ եթե չլինեին մեր ախպեր Արոնյանի ցավալի 3 պարտությունները, ապա ամենայն հավանականությամբ ինքը միանձնյա հաղթող կդառնար: Իհարկե, հիմա արդեն եթե-ներով չարժե խոսել, բայց այնուամենայնիվ ցավալի ա էս ամենը, հատկապես, որ Արոնյանի պարտությունների հիմնական պատճառը եղել ա հաղթանակի հասնելու համար ավելորդ ռիսկը: Բոլոր խաղերում էլ միջնախաղում Արոնյանը շանս ուներ խաղը հանգիստ ոչ-ոքիի հասցնել, բայց ռիսկի դիմեց ու պարտվեց: Ու եթե էս ավելորդ ռիսկն ու անփութությունը չլինեին, հիմա մենք լրիվ այլ արդյունքներ կունենայինք:
Ամեն դեպքում, ինչ եղավ, եղավ: Շնորհակալություն Լևոնին իրա խաղի համար: Մենք միշտ իրա հետ ենք:
Ու էն պնդումս ուժի մեջ ա՝ ինքը էսօրվա ամենակրեատիվ շախմատիստն ա աշխարհում: